Քննարկվել է Օմանի Սուլթանության հետ համագործակցություն ձևավորելու մի շարք հնարավորություններ
- Հրապարակվել է՝ 05/12/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային (նստավայրը՝ Մոսկվա) և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանին։
Գևորգ Մանթաշյանը՝ կարևորելով Հայ-օմանական հարաբերությունների զարգացումը, ներկայացրել է նախարարության պատմությունը, գործունեության ուղղությունները, ռազմավարական թիրախները ու իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է երկխոսության և համագործակցության՝ ոլորտային բոլոր ուղղություններով։
Համուդ Ալ Տովայան խոսել է «Oman Vision 2040»-ի կարևորության մասին և իր հերթին նշել է, որ Օմանում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաների զարգացմանը։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ուղղությամբ աշխատանքները, որոնք իրականացվում են Օմանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ, երկրի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից են։
Կողմերը քննարկել են համագործակցության հիմքեր ստեղծելու մի շարք հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, թվայնացման, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների այլ ուղղություններով։
Կարևորվել է փոխադարձ մասնակցությունը ոլորտային միջոցառումներին և իրադարձություններին, ինչպես նաև՝ ընկերությունների միջև գործակցային հարաբերություների հաստատումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության օրակարգի իրագործման ուղղությամբ։