Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում` հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ գործակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուրուգվայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարանի տնօրեն Խավիեր Պոլադյանին և Ուրուգվայի հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի (ANEP) Լեզվական քաղաքականության վարչության պետ Ալդո Ռոդրիգեսին:

Նշվել է, որ Ուրուգվայի հետ մի  շարք ոլորտներում գործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձ կա, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀԲԸՄ-ի օժանդակությամբ, սակայն կա նաև մեծ հետաքրքրվածություն և ցանկություն գործակցային կապեր հաստատել տեխնոլոգիական ոլորտում, հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

Ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության ուղղվածությամբ ծրագրերը՝ մասնավորապես մասսայական ուսուցման և կարողությունների զարգացման ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև «Plug and Play»-ի կողմից իրականացվող աքսելերացիոն ծրագին՝ ուղղված Հայաստանում ստարտափների զարգացմանը, «Արմաթ» լաբորատորիաների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, COAF սմարթ կենտրոնի գործունեությանը։

Քննարկվել են արդյունավետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ որպես մեկնարկ դիտարկելով տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների միջև աշխատանքային հարթակների ստեղծումը, տեխնոլոգիական կրթության, ագրոտեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, արհեստական բանականության, մի շարք այլ ուղղություններով փորձի փոխանակումը, երկխոսության հաստատումը։

Նմանատիպ գրառումներ