Ի՞նչ է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրումը
Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:
Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:
Ո՞վ կարող է դիմել
Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:
Ինչպե՞ս դիմել
Ներբեռնե՛ք և լրացրե՛ք ձևանմուշները.
- Դիմում հայտ
- Հավաստագիր ստանալու դիմում
- Գործունեության տեսակների վերաբերյալ հայտարարություն
- Հայտարարություն իրավաբանական անձի իրավական կարգավիճակի մասին
- Տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների, անունների ազգանունների մասին
- Տեղեկանք կանոնադրական կապիտալում մասնակցության մասին
- Հայտարարություն հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում օրենքով սահմանված անուղղակի մասնակցության մասին
Լրացված ձևանմուշները ներկայացրեք՝
տարբերակ 1.
- ներբեռնե՛ք դիմում-հայտերի ձևանմուշները,
- լրացրե՛ք և սքանավորե՛ք,
- վերափոխե՛ք PDF ձևաչափի,
- ստորագրե՛ք էլեկտրոնային եղանակով,
- եթե դեռ չունեք էլեկտրոնային ստորագրություն, առայժմ կարող եք ուղարկել նաև առանց էլեկտրոնային ստորագրության,
- ուղարկե՛ք
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:
տարբերակ 2. առձեռն.
- տպե՛ք լրացված ձևաթղթերը և ներկայացրե՛ք նախարարություն (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, նախարարության հասցեն է. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հղում քրատեզին),
- հետևե՛ք ընդունարանի անձնակազմի ցուցումներին:
Հետագա քայլերը.
- 30 օրվա ընթացքում Դուք կհրավիրվեք նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին,
- նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին,
- անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:
Իրավական տեղեկատվություն
Կարդացե՛ք
- ՀՀ օրենքը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»,
- ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշումը:
Կարևոր է իմանալ
- Հայտի պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում
- Կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը
- Անհրաժեշտ է դիմել պետական գրանցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում
- Հավաստագրված կազմակերպություններ