Նպատակ
«SpaceCamp»-ը տիեզերքի թեմայով ճամբար է, որը հնարավորություն է տալիս պատանիներին խորացնել իրենց գիտելիքներն աստղագիտության, հրթիռաշինության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում՝ հարստացնելով տիեզերական գիտելիքների պաշարը։
Կրթական այս ծրագրի նպատակն է նպաստել պետության գիտական ներուժի զարգացմանը՝ գիտահեն արդյունաբերություն ու տնտեսություն ունենալու ճանապարհին։
Նկարագիր
«SpaceCamp» ծրագիրը համատեղում է տիեզերագնացության և դրան հարող հիմնական ոլորտների տեսական ուսումնասիրությունը ակտիվ հանգստի հետ։ Լավագույն մասնագետների դասախոսությունները, աստղադիտումներն ու կինոդիտումները, հրթիռային մոդելների աշխատարաններն ու արձակումները օրակարգի անբաժանելի մաս են:
Ծրագիրը յուրօրինակ հնարավորություն է պատանիների ընդհանուր զարգացման և մասնագիտական կողմնորոշման համար․ այն տալիս է խորը տեսական և գործնական գիտելիքներ, մասնագետների հետ ուղիղ շփման հնարավորություն, նման աշխարհայացքով ունեցող ընկերների ձեռք բերմանելու միջավայր, ինչպես նաև ոգեշնչում ու աջակցություն՝ տիեզերական մասնագիտություններ ընտրելու ճանապարհին։
2021 թվականին օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը ծրագիրը տեղի է ունեցել Լոռվա COAF SMART կենտրոնում, որին մասնակցել են 2020-2021 թվականների ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից միջազգային և հանրապետական օլիմպիադաներին մեդալներ և 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած ավագ դպրոցի աշակերտներ, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:
2022թ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է գիտակրթական 2-րդ հավաքը, որին մասնակցել են պատանիներ Հայաստանի մարզերից, ԱՄՆ-ից, Պաղեստինից, Վրաստանից և ՌԴ-ից: Մասնակցության դիմում ներկայացրած շուրջ 1000 պատանիներից, թեստային առաջադրանքի արդյունքներով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 100 լավագույնները։
Թիրախ խումբ
Ճամբարը նախատեսված է տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիների համար՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Լրացուցիչ տեղեկություններ
- Սփեյսքեմփյան օրերը հարուստ են նոր ու օգտակար ծանոթություններով, ոլորտի տարբեր գիտնականների ու մասնագետների հետ շփումներով, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման հարցում կարևոր խորհուրդներով։
- Օրակարգի մաս են կազմում հրթիռամոդելային աշխատարանները, տիեզերքի մասին պատմող հետաքրքիր ֆիլմերը, աստղադիտումները, արևադիտումները, ինտելեկտուալ խաղերը և տիեզերական հետազոտությունների մրցույթը։
Կոնտակտային տվյալներ
Կարևոր է իմանալ
- Ծրագիրը յուրօրինակ հնարավորություն է պատանիների ընդհանուր զարգացման և մասնագիտական կողմնորոշման համար
- Մանակիցներն ընտրվում են առցանց թեստի միջոցով՝ հատուկ մասնագիտական հանձնաժողովի համակարգմամբ
- «SpaceCamp» ծրագրին մասնակցությունն անվճար է