«Ռոբոտների հաքաթոն» ծրագիր

Նկարագիր

«Ռոբոտների հաքաթոնն» իրականացվել է 2026 թվականի մարտի 17-19-ին Երևանում` Սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ):

Այն գործնական ուղղվածությամբ ուսումնական ծրագիր է, որտեղ մասնակիցները փոքր թիմերով փորձում են լուծել կոնկրետ ինժեներական և ռոբոտաշինական խնդիրներ։ Նրանք կիրառում են ծրագրավորման, էլեկտրոնային համակարգերի և մեխանիկական կառուցվածքների վերաբերյալ իրենց գիտելիքները՝ սահմանափակ ժամանակում ստեղծելով աշխատող ռոբոտային լուծումներ։

Ծրագրի ընթացքում թիմերը ստանում են ուղղորդում մասնագետ-մենթորների կողմից, ինչը օգնում է ավելի ճիշտ կազմակերպել աշխատանքը և զարգացնել տեխնիկական հմտությունները։ Վերջում նախագծերը ներկայացվում են գնահատող հանձնաժողովին, որը ընտրում է լավագույն աշխատանքները՝ ըստ գաղափարի, տեխնիկական որակի և լուծման արդյունավետության։

Ծրագրի հիմնական արդյունքներից են մասնակիցների միջև համագործակցության և թիմային աշխատանքի խթանումը, նորարարական և տեխնոլոգիական գաղափարների «փորձարկման» ընձեռումը, ինչպես նաև մասնագետների և մասնակիցների միջև կապի ձևավորումն ու փորձի փոխանակման հնարավորությունը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Ծրագիրը ներառում է թիմային աշխատանք, մարտահրավերների վրա հիմնված առաջադրանքներ, լուծման գործնական մշակում և ներկայացում:

Ծրագրի նպատակը

«Ռոբոտների հաքաթոնը» նպատակ ունի խթանելու նորարարական մտածողությունը, տեխնոլոգիական ստեղծարարությունը և ինժեներական գիտելիքների գործնական կիրառումը երիտասարդների և ոլորտի մասնագետների շրջանում։

Այն միտված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական կարողություններն ու հմտությունները ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության և ավտոմատացման ոլորտներում՝ իրական խնդիրների վերլուծության և տեխնոլոգիական լուծումների մշակման միջոցով։

Թիրախային խումբ

աքաթոնը նախատեսված է 15 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, ովքեր հետաքրքրվածություն և փորձ ունեն ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներական լուծումների, էլեկտրոնիկայի և մեխատրոնիկայի ոլորտներում:

Մասնակցության չափորոշիչները

Թիմերի ընտրության ժամանակ առաջնահերթություն է տրվում այն մասնակիցներին, որոնք ունեն տեխնիկական կամ ինժեներական գիտելիքներ, թիմային են, հետաքրքրված են ռոբոտաշինական նախագծերի մշակմամբ, պատրաստ են սահմանափակ ժամանակում ստեղծել աշխատունակ լուծումներ։

Մասնակցության պայմաններ

Հաքաթոնն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ապահովվում է մասնակիցների կեցությունը, սնունդը, միջոցառման շրջանակներում տեղափոխումը:

Դիմելու կարգը

Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

Իրականացվում է հայտերի գնահատում և մասնակից թիմերի ընտրություն:

Ընտրված թիմերը հրավիրվում են մասնակցելու հաքաթոնին:

Լրացուցիչ տեղեկատվություն

«Ռոբոտների հաքաթոնն» իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» միջոցառման «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում:

Եռօրյա աշխատանքներին մասնակցել է 123 մասնակից՝ 36 թիմ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:

Մրցույթին մասնակցող թիմերը նախագծել, պատրաստել և ծրագրավորել են ռոբոտներ, որոնք պետք է շարժման, արգելքի հաղթահարման, դիրքային պայքարի և շրջման միջոցներով հակառակորդ ռոբոտին դուրս մղեն մրցահարթակից։

Մրցույթն իրականացվել է սահմանված Կանոնակարգին համապատասխան:

Մասնակիցների հետ աշխատել են փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու դրանց տեխնիկական իրագործմանը։

Թիմերի աշխատանքները գնահատել են ոլորտի առաջատար մասնագետները։

Մրցույթի արդյունքում ընտրվել է 3 հաղթող թիմ՝ առաջին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն ՀՀ դրամ, 2-րդ մրցանակին՝ Երևանի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի թիմը՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ, 3-րդ մրցանակին՝ Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 ՀՀ դրամ մրցանակ։

Ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Կոնտակտային տվյալներ

Հեռ։  (010) 590175
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ info@hti.am

Ո՞վ կարող է դիմել

Հաքաթոնը նախատեսված է 15 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, ովքեր հետաքրքրվածություն և փորձ ունեն ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներական լուծումների, էլեկտրոնիկայի և մեխատրոնիկայի ոլորտներում:

Ինչպե՞ս մասնակցել

Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը: