Դավիթ Թադևոսյան

Ծննդյան տարեթիվ, ամիս/օր, ծննդավայր 

1982թ., հուլիսի 24, ք. Երևան 

Կրթություն

  • 2012-2013թթ – Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), «Ինժեներական համակարգեր և կառավարում» (Engineering and Management), մագիստրոսի աստիճան:

Մասնագիտացում՝ բարդ տեխնոլոգիական համակարգերի նախագծում, ինժեներական կառավարում, նորարարություններ և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացում: 

  • 2003 –2005թթ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, «Պետական և Մունիցիպալ Կառավարում» ֆակուլտետ, մագիստրատուրա:

  • 1999-2003թթ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, «Պետական և Մունիցիպալ Կառավարում» ֆակուլտետ, բակալավրիատ:

Աշխատանքային գործունեություն

  • 2026թ․ – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

  • 2025-2026թթ․ – «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ, տնօրեն:

  • 2024–2025թթ. – «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամ, գործառնությունների տնօրեն (Երևան, Հայաստան):
  • 2020-2023թթ․ – «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, նախագծային աշխատանքների ղեկավար:

  • 2022 և 2026թթ․ – Հայաստանի Ամերիկյան Համալսարան, դասախոս («Նորարարության և ձեռնարկատիրության հիմունքներ»):
  • 2014-2020թթ․ – «Թեղուտ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի տեղակալ:

  • 2008-2012թթ․ «Գրանթ Թորոնթոն» (Անկախ ընկերությունների՝ մասնագիտական ծառայությունների աշխարհում 6-րդ խոշորագույն ցանցը)֊ Բիզնես խորհրդատու (Երևան, Հայաստան)

Լեզուների իմացություն

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: