- 15-17 տարեկան ավագ դպրոցականները,
- 18-29 տարեկան երիտասարդները,
- 30-40 տարեկան միջին տարիքի կանայք,
- սոցիալական և ընտանեկան նպաստառուները,
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:
«Մասսայական ուսուցում» ծրագիր
Նկարագիր
2026 թվականի «Մասսայական ուսուցում» ծրագիրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կիրականացնի ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության շրջանակում:
Նախաձեռնությունը կիրականացվի 2026 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին, բուն դասընթացները կանցկացվեն օգոստոս-նոյեմբեր ժամանակահատվածում՝ Երևանում և ՀՀ մարզերում։
Դասընթացները կկազմակերպվեն 2 մոդուլով՝ առաջինը՝ ավագ դպրոցականների և երիտասարդների, երկրորդը՝ միջին տարիքի կանանց, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, սոցիալական ու ընտանեկան նպաստառուների համար:
Երկու մոդուլների բովանդակությունն ու ձևաչափը կհարմարեցվեն սահմանված թիրախային խմբերի հատուկ կարիքներին և ուսումնառության ձևերին: Մոդուլներից յուրաքանչյուրը կներառի նվազագույնը 20 ժամ (60 րոպե) դասարանային և նվազագույնը 10 ժամ (60 րոպե) առցանց ուսուցում, ինչպես նաև լրացուցիչ ներգրավվածություն մոտիվացիոն հանդիպումներում և դեպքերի քննարկումներում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի շրջանակում ԲՏԱՆ և ՄԱԶԾ հիմնական նպատակը թվային տնտեսության առաջընթացի ապահովման համար մարդկային կապիտալի զարգացումն է՝ թվային և ԱԲ, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների յուրացման ճկուն ու թիրախային մոդելների, ուսումնական ծրագրերի մշակման ու փորձարկման միջոցով։
Թիրախային խումբը
Դասընթացի թիրախային խմբերն են՝
- 15-17 տարեկան ավագ դպրոցականները,
- 18-29 տարեկան երիտասարդները,
- 30-40 տարեկան միջին տարիքի կանայք,
- սոցիալական և ընտանեկան նպաստառուները,
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:
Մասնակցության չափորոշիչները
Մասնակցության հայտերի գնահատման և ընտրության ընթացքում առավելություն կտրվի այն մասնակիցներին, որոնք ընդգրկված են ծրագրի թիրախային խմբերում և համապատասխանում են դրանց համար սահմանված պահանջներին։
Մասնակցության պայմաններ
2026 թվականին «Մասսայական ուսուցում» ծրագիրը կիրականացվի ՀՀ ԲՏԱՆ և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ:
Դիմելու կարգը
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:
Լրացուցիչ տեղեկատվություն
«Մասսայական ուսուցումն» իրականացվել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում: Վերջինս իրականացվում էր 2020 թվականից և նպատակ ուներ աջակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ուսուցմանն ու վերապատրաստմանը:
2023 թվականից սկսած՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել աշխատանք գտնելու ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։
2024 թվականին «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի բնակիչների շրջանում կազմակերպվեցին տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքում՝ շուրջ 400 մասնակցի համար:
2025 թվականին դասընթացներն իրականացվել են ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 16 համայնքում՝ շուրջ 700 մասնակցի համար:
Դասընթացների ավարտից հետո սովորողները գիտելիքներ են ստացել ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների, արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Կոնտակտային տվյալներ
Հեռ։ (010) 590175
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ info@hti.am
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում անհրաժեշտ տեղեկատվությունը:
Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար։
- 15-17 տարեկան ավագ դպրոցականները,
- 18-29 տարեկան երիտասարդները,
- 30-40 տարեկան միջին տարիքի կանայք,
- սոցիալական և ընտանեկան նպաստառուները,
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում անհրաժեշտ տեղեկատվությունը:
Դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար։