Ինկուբացիա, Նախաաքսելերացիա և Աքսելերացիա
«Plug and Play» միջազգային աքսելերացիոն ծրագիր
Նկարագիր
Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ և ստարտափ աքսելերատոր է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում։
2025 թվականին Plug and Play-ը Հայաստանում հիմնադրել է տեղական մասնաճյուղ՝ Plug and Play Armenia-ն, և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ եռամյա համագործակցության շրջանակում իրականացնում է տարեկան երկու ծրագիր։ Ծրագրերը տևում են 3-4 ամիս և անցկացվում են անցանց (in-person) ձևաչափով։
Plug and Play Armenia-ն իրականացնում է երեք հիմնական ծրագիր՝ ինկուբացիա, նախաաքսելերացիա և աքսելերացիա, որոնք նախատեսված են ստարտափների զարգացման տարբեր փուլերի համար և նպաստում են գաղափարից մինչև ներդրումային պատրաստվածություն և միջազգային շուկաներ ընդլայնվելու գործընթացի արագացմանը։
Ծրագրի շրջանակում մասնակից ստարտափները ստանում են.
- ռազմավարական մենթորություն և փորձագիտական խորհրդատվություն,
- կրթական և գործնական դասընթացներ,
- համատեղ աշխատանքային տարածքների հասանելիություն,
- կապեր միջազգային գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ,
- Plug and Play-ի գլոբալ ցանցի ռեսուրսներին հասանելիություն,
- ներդրումային պատրաստվածության և բիզնես զարգացման աջակցություն։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ամենախոստումնալից տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ու մասշտաբավորմանը՝ տրամադրելով նպատակային աջակցություն ձեռնարկատիրական զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև ապահովելով հասանելիություն միջազգային փորձին, գործընկերային և ներդրումային ցանցերին։
Թիրախային խումբը
Ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափների համար՝ անկախ զարգացման փուլից.
- Ինկուբացիոն ծրագիր՝ վաղ փուլում գտնվող ստարտափների համար, որոնք դեռևս մշակում և վավերացնում են իրենց գաղափարներն ու բիզնես մոդելները,
- Նախաաքսելերացիոն ծրագիր՝ ստարտափների համար, որոնք արդեն ունեն նախնական արդյունքներ և ձգտում են ձևավորել մասշտաբավորվող բիզնես,
- Աքսելերացիոն ծրագիր՝ բարձր ներուժ ունեցող ստարտափների համար, որոնք պատրաստ են արագ աճի, ներդրումների ներգրավման և միջազգային շուկաներ մուտք գործելուն։
Մասնակցության չափորոշիչները
Մասնակցության չափորոշիչները սահմանվում են յուրաքանչյուր ծրագրի համար առանձին և կախված են ստարտափի զարգացման փուլից, թիմի պատրաստվածությունից, տեխնոլոգիական լուծման նորարարական բնույթից, շուկայական ներուժից և աճի հնարավորություններից։
Դիմելու կարգը
Ծրագրերին մասնակցության համար հայտերի ընդունման մասին հայտարարությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play Armenia-ի պաշտոնական տեղեկատվական հարթակներում։ Դիմորդները ներկայացնում են առցանց հայտ՝ ծրագրի պահանջներին և չափորոշիչներին համապատասխան։
Լրացուցիչ տեղեկատվութուն
Plug and Play Armenia-ն և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ աշխատում են Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ հիմնադիրներին տրամադրելով համաշխարհային մակարդակի աջակցություն և հնարավորություն ընձեռելով հայկական ստարտափներին մրցունակ լինելու գլոբալ շուկայում։
Plug and Play Armenia-ի և ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար այցելեք պաշտոնական կայքէջը։
Կոնտակտային տվյալներ
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ acceleration@hti.am
Plug and Play Armenia-ի և ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն․ կայքէջ:
3-4 ամիս
Ինկուբացիա, Նախաաքսելերացիա և Աքսելերացիա
Plug and Play Armenia-ի և ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն․ կայքէջ:
3-4 ամիս