«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիր

Նկարագիր

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է 2019 թվականից։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը և (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում և միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Ծրագրի նպատակը

Ապահովել ստարտափ էկոհամակարգի կայացումը Հայաստանում, որն առանցքային և նշանակալի դեր կկատարի նորարարական համակարգի զարգացման գործընթացում:

Թիրախային խումբը

Գաղափարի և աճի փուլերում գտնվող սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ: 

Ծրագրի հիմնական բաղադրիչները

Մինչև 2025 թվականը ներառյալ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։

2026 թվականից սկսած՝ ծրագիրն իրականացվում է միայն «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում։

Դիմելու կարգ

Սույն մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք բավարարում են որակավորման հետևյալ նվազագույն պահանջները. 

  • Իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն՝ առաջարկելով արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ կամ գաղափար, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը,
  • Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից չեն ստացել դրամաշնորհ (չեն ստորագրել դրամաշնորհային պայմանագիր),
  • Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ,
  • Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով սնանկ չեն ճանաչվել,
  • Հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում,
  • Հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն եղել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է:

Լրացուցիչ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը պարտադիր հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում:

Կոնտակտային տվյալներ

Հեռ։  (010) 590174
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։
grants@hti.am

 

 

 

Ո՞վ կարող է դիմել

Մրցույթներին դիմելու համար իրավաբանական անձ հանդիսանալը պարտադիր նախապայման է

Ինչպե՞ս դիմել

Առաջնորդվել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի հրավերով

Ծրագրի բաղադրիչներ

Գաղափարի և շուկա մուտք գործելու փուլերի համար նախատեսված առանձին դրամաշնորհներ