ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունը վերակազմավորվել է 2019 թ. մայիսի 8-ին:
2019 թ. հունիսի 1-ին հաստատվել է նախարարության Կանոնադրությունը, և նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:
Նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հետևյալ ոլորտներում.
- Բարձր տեխնոլոգիաներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Տեղեկատվական անվտանգություն
- Թվայնացում
- Փոստ
- Կապ
- Միջազգային համագործակցություն
- Լիցենզավորում
- Տիեզերք
- Ռազմարդյունաբերություն
Նախարարության նպատակը, խնդիրները, գործառույթները, հիմնական և աջակցող մասնագիտական ստորաբաժանումները, կառավարումն ու ղեկավարումը սահմանում է Կանոնադրությունը