Նպատակ
«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին հնարավորություն ընձեռել հավելյալ անձնակազմ ներգրավել, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ՝ գործնական պրակտիկա անցնել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում:
Նկարագիր
«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականին:
Փորձնակները հնարավորություն են ստանում կիրառել իրենց գիտելիքը գործնականում, ներգրավվել և աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ ոլորտային հմտություններ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը յուրաքանչյուր փորձնակի հաշվարկով՝ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով (հարկերը ներառյալ), ընկերությանը տրամադրում է ամսական գումար:
Պրակտիկայի ավարտին ընկերությունները երաշխավորում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակների առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով, առնվազն 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
Թիրախ խումբ
- Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ
- Բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակ մասնագետներ
Լրացուցիչ տեղեկություններ
- Ծրագիրն իրականացրել են 9-ը կազմակերպություններ:
- Ներգրավվել է 90 փորձնակ:
- Գործնական պրակտիկայի 6 ամսյա փորձաշրջանի ավարտից հետո, աշխատանքային պայմանագրեր է կնքվել 66 փորձնակի հետ:
Կոնտակտային տվյալներ
- Կայք՝ https://edu.hti.am/
- Էլ. հասցե՝
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ - Հեռ.՝ +374 10 59 03 19
Կարևոր է իմանալ
- Ծրագրում ներգրավվել է 90 փորձնակ
- Փորձաշրջանի տևողությունը 6 ամիս է
- 90 փորձնակից 66-ի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր