2025 թվականի ապրիլի 27–28-ը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների e-Estonia Briefing Centre, որտեղ ծանոթացել էր կենտրոնի գործունեությանը, Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման օրինակելի մոդելին։
Այցի ընթացքում ձևավորված համագործակցության շրջանակում նոյեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից կազմակերպված «Թվային երկխոսություն․ Էստոնիա–Հայաստան» աշխատաժողովը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, բիզնես ոլորտի և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, ոլորտի մասնագետներ։
Հիմնական զեկույցով հանդես է եկել «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը՝ ներկայացնելով Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման ոլորտում միջազգային ճանաչում գտած փորձը, այն մեխանիզմներն ու լուծումները, որոնց շնորհիվ Էստոնիան դարձել է թվային պետության առաջատար օրինակներից մեկը։
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության յութուբյան ալիքում՝
Հայերեն` https://youtube.com/Թվային երկխոսություն․ Էստոնիա–Հայաստան,
Անգլերեն` https://youtube.com/Digital Dialogue: Estonia–Armenia: