Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. մայիսի 15-ին, Երևան
Կրթություն
• 2011-2013թթ. - ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, մագիստրատուրա:
• 2012-2013թթ. - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ:
• 2007-2011թթ. – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, բակալավրիատ:
Աշխատանքային գործունեություն
• 2023թ. - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
• 2021-2023թթ. - «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։
• 2019-2021թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։ Օրենսդիր մարմնում նախագահել է ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։
• 2018- 2019թթ. - ՀՀ Սփյուռքի նախարար:
• 2016-2018թթ. - «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
• 2010-2017թթ. - հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ։
• 2011թ. - «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա»-ի համահիմնադիր, մինչև 2015թ.՝ փոխնախագահ։
Այլ գործունեություն
• 2019-2023թթ. - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
• 2021-2022թթ. - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, 2023թ.առ այսօր - ՀՖՖ շահառուների կոմիտեի նախագահ։
• 2022-2023թթ․ - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
• 2021թ. առ այսօր- Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: