Նպատակ
Ցուցահանդեսը նպատակ ունի միավորելու աշխարհի տարբեր երկրների պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող միջազգային ընկերությունների, ինչպես նաև ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշումներ կայացնողների՝ ստեղծելով հարթակ նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքների ցուցադրության և նոր շուկաների բացահայտման համար:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:
Նկարագիր
«ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ը, ապա՝ 2018 թվականի մարտի 28-31-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, իսկ 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը՝ կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից:
Ցուցահանդեսին մասնակցում են պաշտպանական և քաղաքացիական նպատակներով բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և լուծումներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ։
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ ցուցահանդեսի տաղավարներում ներկայացվել են նաև այն ստարտափ ընկերությունները, որոնք նախարարության տարբեր ծրագրերով ստացել են աջակցություն՝ դրամաշնորհների և հարկային արտոնությունների տեսքով:
Թիրախ խումբ
Պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող տեղական և միջազգային ընկերություններ, պետական կառույցներ, որոշում կայացնողներ։
Լրացուցիչ տեղեկություններ
- Հանդիսանալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգերի անբաժանելի մաս՝ 2022 թվականի ապրիլի 1-ին «ԱրմՀայԹեք» – ի շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին (ՌՏՀՄՀ) կից գործարար խորհրդի նիստը:
Կոնտակտային տվյալներ
- Կայք՝https://armhightech.com/hy/
- Հեռ.՝ +374 10 59 01 63
- Էլ. հասցե՝
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Կարևոր է իմանալ
- «ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսն անցկացվել է 3 անգամ
- Այն կազմակերպվում է երկու տարին մեկ
- Ցուցադրվում է 100+ նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորուﬓեր, ցամաքային, ծովային և օդային համակարգեր