Ծառայությունն այժմ հասանելի է միայն անցանց:
Աշխատում ենք առցանց տարբերակի վրա:
Ի՞նչ է ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիան
Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիան է:
Ո՞վ կարող է դիմել
Կարող են դիմել արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները՝ համաձայն 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 19-Ն հրամանի:
Ինչպե՞ս դիմել
Մուտք գործեք ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակ և շարունակեք ըստ նշված քայլերի՝ ընտրելով «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժինը:
Ո՞րն է հետագա ընթացքը
Լիցենզիան տրամադրվում է.
- բացառապես էլեկտրոնային եղանակով trade.gov.am հարթակի «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժնում՝ համաձայն2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 19-Ն հրամանի:
Մերժվում է՝
- համաձայն նույն հրամանի հավելվածի 16-րդ կետի:
Կարևոր է իմանալ
- Կարող են դիմել արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները
- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված միասնական ռեեստր
- Միասնական գանձապետական հաշվեհամար՝ 900005003117