Նպատակ
Ծրագրի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի կայացումը, որն առանցքային և նշանակալի դեր ունի նորարարական համակարգի զարգացման գործընթացում։
Նկարագիր
Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում և այլ ռեսուրսների տրամադրում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները և նոր արժեք ստեղծելու տնտեսությունում։ Մասնավորապես, դրամաշնորհային մրցույթների միջոցով սկսնակ ընկերություններին կտրամադրվի ֆինանսավորում գաղափարի և աճի փուլերում ապահովելու արտադրանքի զարգացումը և մուտքը դեպի շուկա:
Թիրախ խումբ
Գաղափարի և աճի փուլերում գտնվող սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու ինկուբացիոն ծրագրի, ինչը կօգնի նրանց աշխատել իրենց գաղափարի վրա, մշակել նվազագույն կենսունակ արտադրանք և անցում կատարել զարգացման հաջորդ փուլ։
- Ինկուբացիոն փուլի բարեհաջող ավարտից հետո այդ ընկերությունները պատրաստ կլինեն դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում ստանալու՝ թիրախային շուկաներ մուտք գործելու և հաճախորդների բազա հավաքագրելու համար։
- Գաղափարի փուլի դրամաշնորհային մրցույթում նախատեսվում է տրամադրել առավելագույնը 5 միլիոն ՀՀ դրամ
- Շուկա մուտք գործելու փուլի դրամաշնորհային մրցույթի շրջանակում ընկերություններին կտրամադրվի առավելագույնը 10 միլիոն ՀՀ դրամ։
- Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու աքսելերացիոն ծրագրի: Ֆինանսավորման տրամադրման և աքսելերացիայի ապահովման արդյունքում կզարգանան նոր սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան, ներդրումներ ներգրավելու:
Դրամաշնորհային մրցույթների մանրամասները, այդ թվում՝ մասնակցության պայմանները, դիմելու կարգը և ժամկետները ներկայացված են «Դրամաշնորհներ» բաժնում:
Կոնտակտային տվյալներ
- Էլ. հասցե՝
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ - Հեռ.՝ +374 10 59 01 74
Կարևոր է իմանալ
- «Գաղափարից մինչև բիզնեսը» տեխնոլոգիական ստարտափերի ֆինանսավորման պետական ծրագիր է
- Այն, սովորաբար, բաղկացած է լինում 2 բաղադրիչից՝ գաղափարի և շուկա մուտք գործելու փուլերի համար նախատեսված առանձին դրամաշնորհներով:
- Ծրագրին դիմելու համար պետք է առաջնորդվել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի հրավերով
- Մրցույթներին դիմելու համար իրավաբանական անձ հանդիսանալը պարտադիր նախապայման է