«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
❓ Հարց
Մինչև ե՞րբ է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը:
❗Պատասխան
2019 թվականի հունվարի 1-ից հետո օրենքով տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
❓ Հարց
Արդյո՞ք քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրերով աշխատակիցները ևս հավաստագրի գործողության ընթացքում ներառվում են աշխատակիցների 30 թիվը չգերազանցող պահանջի մեջ:
❗Պատասխան
Քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրերով աշխատակիցները նույնպես ներառվում են աշխատակիցների 30 թվի մեջ, սակայն այդ աշխատողների եկամտային հարկի հարկումը կատարվում է ընդհանուր կարգով (20%):
❓ Հարց
Եթե ընկերությունն ունի մի քանի բաժնետեր, ինչպե՞ս է լրացվում «Ձև 6»-ը:
❗Պատասխան
Բաժնետերերից յուրաքանչյուրի համար «Ձև 6»-ը լրացվում է առանձին հայտով:
❓Հարց
Բացի դիմում-հայտերի սահմանված 6 ձևանմուշներից և ուղեկցող նամակից՝ այլ փաստաթուղթ անհրաժե՞շտ է կցել, թե ոչ:
❗Պատասխան
Այո, պարտադիր պետք է ներկայացնել նաև պետական ռեգիստրում գրանցման քաղվածքը:
❓Հարց
Դիմում-հայտի «Ձև 1»-ում ինչպե՞ս սահմանել կազմակերպության գործունեությունը:
❗Պատասխան
Հավաստագրման հայտերի ներկայացման դեպքում «Ձև 1»-ում, որտեղ պահանջվում է լրացնել կազմակերպության գործունեությունը, անհրաժեշտ է լրացնել՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակները:
❓ Հարց
Փոստային կապի օպերատորը ի՞նչ չափով է հատուցում գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում:
❗️Պատասխան
Փոստային կապի օպերատորը հատուցում է գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից:
❓ Հարց
Փոստային կապի օպերատորը ի՞նչ չափով է հատուցում փոստային կապի ծառայություններից օգտվողին փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում:
❗️Պատասխան
Փոստային կապի օպերատորը վճարում է փոստային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք՝ չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար՝ օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:
❓ Հարց
Ի՞նչ հսկիչ ժամկետներ են սահմանված փոստային առաքանու անցման համար:
❗️ Պատասխան
Հայաստանի Հանրապետությունում փոստային առաքանու անցման հսկիչ ժամկետներն են՝
☑️ Երևան քաղաքում՝ մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 1օր,
☑️ Հանրապետության մարզերում՝ մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 3օր:
❓ Հարց
Ո՞ր առարկաներն են արգելված ՀՀ տարածքում փոստային առաքանիներով առաքելու համար:
❗️ Պատասխան
- Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները,
- թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
- թունավոր կենդանիներ և բույսեր,
- Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվող),
- շուտ փչացող սննդամթերք,
- հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր: