Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նպատակ

Ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում կարողությունների զարգացումն է, մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամդրելը և ոլորտի ներկայացուցիչներին միավորելը:

Նկարագիր

«Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի համար առանձնացվում են հետևյալ բաղադրիչները`

  1. «Մասսայական ուսուցում» բաղադրիչ

Ծրագիրը  նախատեսված է իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի շուրջ 300 մասնակցի համար:

Դասընթացների ավարտից հետո սովորողները կունենան գիտելիքներ ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

  1. «Կարողությունների զարգացում» բաղադրիչ

Ծրագիրն ուղղված է ինժեներական և ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող  ընկերությունների կադրային պատրաստմանը, վերապատրաստմանը և համալրմանը:

  1. «Որակավորման բարձրացում» բաղադրիչ

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համաշխարհային ճանաչում ունեցող կրթական կենտրոնների միջոցով: Վերոնշյալ բաղադրիչով լրիվ կամ մասնակի դրամաշնորհներ կտրամադրվեն նախապես հրապարակված կրթական կենտրոնների ցանկերում համապատասխան ուղղություններով (առցանց դասընթացներ) ընդունելության փուլն անցած և նախապես ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից հավանություն ստացած մասնագետների համար:

  1. «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչ

Ծրագրի շրջանակում կիրականացվի «Հաքաթոն»: Առաջին մասում կկազմակերպվեն միջոցառումներ, որոնց ժամանակ բիզնեսի ներկայացուցիչները խնդիրներ կառաջադրեն պատահական ձևավորված թիմերի առջև և վերջիններս կմրցեն վերոնշյալ խնդիրների լուծման իրենց տարբերակներով:

Երկրորդ մասում կկազմակերպվեն ֆորումներ, որոնց ընթացքում կիրականացվեն քննարկումներ Նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, գիտական և կրթական կազմակերպությունների մասնակցությամբ: Ֆորումներում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվել իրենց փորձով, ներկայացնել նոր առաջարկեր: Միջոցառման արդյունքում կստեղծվեն կապեր հաստատելու նոր հնարավորություններ բիզնեսի և գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների միջև:

Լրացուցիչ տեղեկություններ

  • 2020 թվականին ծրագիրն իրականացվել է 19 ուղղություններով՝ 11 կազմակերպութոյւնների կողմից: Ծրագրի դիմորդների թիվը կազմել է՝ 15.360: Դասընթացներն ավարտել է 5.225 շրջանավարտ, որոնցից՝ Երևանից 2.434, մարզերից և Արցախից՝ 2.791 մասնակից:
  • 2021 թվականի ծրագիրն իրականացվել է 16 ուղղություններով՝ 8 կազմակերպությունների կողմից: Ծրագրի դիմորդների թիվը կազմել է 7.026: Դասընթացներն ավարտել է 2.896 շրջանավարտ, որոնցից՝ Երևանից 1.480, մարզերից և Արցախից՝ 1.416 մասնակից: Ծրագրին ներգրավված են եղել Արցախյան պատերազմների421 մասնակիցներ:
  • 2022 թվականին ծրագիրն իրականացվել է 5 ուղղություններով՝ 7 կազմակերպությունների կողմից։ Ծրագրի դիմորդների թիվը կազմել է 1.779: Դասընթացներն ավարտել է 791 շրջանավարտ, որոնցից՝ Երևանից 374, մարզերից և Արցախից՝ 417 մասնակից: Ծրագրին ներգրավված են եղել Արցախյան պատերազմների130 մասնակիցներ:
  • 2023 թվականի ծրագիրը ընթացքի մեջ է:

Կոնտակտային տվյալներ

Կայք՝ edu.hti.am

Հեռ․՝ +374 10 590319

Էլ. հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։