Նպատակ
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը և հենվելով սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա: Այն նախագծվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԸԲՄ) Սիլիկոնյան հովտի պալատի կողմից։
Նկարագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկը տրվել է 2020 թվականի օգոստոսի 3-ին:
Ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով:
Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչն իրականացվում է Դրեյփերի համալսարանի հետ, որը Սիլիկոնյան հովտում ձեռնարկատիրական ուսուցման առաջատար համալսարաններից է:
Ծրագրի աքսելերացիոն բաղադրիչը ներառում է մի շարք ոլորտներում Սիլիկոնյան հովտի առաջատար փորձագետների՝ ճանաչված միջազգային ընկերությունների հիմնադիրների և տնօրենների, ներդրումային ընկերությունների ղեկավարների և անվանի բուհերի մանկավարժների անմիջական մասնակցությունը:
Մրցույթի արդյունքում՝ Դրեյփերի համալսարանում գարնանային դասընթացին սովորելու պետական կրթաթոշակի են արժանացել 5 կազմերպությունները՝ ForestGuard-ը, eSwap-ը, YoCup-ը, OORES-ը, ForheFiction-ը:
Թիրախ խումբ
Տեխնոլոգիական ոլորտի հայ սկսնակ ձեռներեցներ
Լրացուցիչ տեղեկություններ
- Եվս 3 ծրագրի հեղինակ ընկերություններ՝ Robin-ը, Cerebrus-ը և Garoon-ը, համալսարանի ներկայացուցիչների կողմից ստացել են կրթաթոշակի մասնակի փոխհատուցում և 50% կրթաթոշակ «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:
- Ամառային դասընթացներին մասնակցելու համար հաղթող են ճանաչվել Zoomerang, Jarviz, Magic Cup, eBin, GebeCert ընկերությունները՝ ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ:
- Արդյունքում՝ հայկական 15 ստարտափների հիմնադիրներ և ձեռնարկատերեր մասնակցել են 8-շաբաթյա առցանց դասընթացին (Կորոնավիրուսի պատճառով դասընթացներն անցկացվել են առցանց)։
- Ծրագրի ավարտին մասնակիցները եզակի հնարավորություն են ստացել Սիլիկոնային հովտից ներդրողներին ներկայացնելու իրենց գործարար գաղափարները և տեղում ներդրումներ ներգրավելու։
- «Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել նաև zoom հանդիպումներ ոլորտի նշանավոր հյուր-բանախոսների հետ սփյուռքից, ովքեր իրենց փորձը և խորհուրդները փոխանցել են մասնակիցներին։
Կոնտակտային տվյալներ
- Կայք՝ www.armenianvirtualbridge.am
- Էլ. հասցե՝
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ - Հեռ.`+374 (10) 59-00-40
Կարևոր է իմանալ
- Նախագիծը միտված է սփյուռքի ներուժը հայկական գիտական մտքի հետ համատեղելու միջոցով Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ
- Ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ
- Արդյունքում՝ հայկական 15 ստարտափների հիմնադիրներ և ձեռնարկատերեր մասնակցել են 8-շաբաթյա առցանց դասընթացին