Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նպատակ

Ծրագրի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի կայացումը, որն առանցքային և նշանակալի դեր ունի նորարարական համակարգի զարգացման գործընթացում։

Նկարագիր

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում և այլ ռեսուրսների տրամադրում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները և նոր արժեք ստեղծելու տնտեսությունում։ Մասնավորապես, դրամաշնորհային մրցույթների միջոցով սկսնակ ընկերություններին կտրամադրվի ֆինանսավորում գաղափարի և աճի փուլերում ապահովելու արտադրանքի զարգացումը և մուտքը դեպի շուկա:

Թիրախ խումբ

Գաղափարի և աճի փուլերում գտնվող սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ:

Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու ինկուբացիոն ծրագրի, ինչը կօգնի նրանց աշխատել իրենց գաղափարի վրա, մշակել նվազագույն կենսունակ արտադրանք և անցում կատարել զարգացման հաջորդ փուլ։
  • Ինկուբացիոն փուլի բարեհաջող ավարտից հետո այդ ընկերությունները պատրաստ կլինեն դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում ստանալու՝ թիրախային շուկաներ մուտք գործելու և հաճախորդների բազա հավաքագրելու համար։
  • Գաղափարի փուլի դրամաշնորհային մրցույթում նախատեսվում է տրամադրել առավելագույնը 5 միլիոն ՀՀ դրամ
  • Շուկա մուտք գործելու փուլի դրամաշնորհային մրցույթի շրջանակում ընկերություններին կտրամադրվի առավելագույնը 10 միլիոն ՀՀ դրամ։
  • Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու աքսելերացիոն ծրագրի: Ֆինանսավորման տրամադրման և աքսելերացիայի ապահովման արդյունքում կզարգանան նոր սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան, ներդրումներ ներգրավելու: 

Դրամաշնորհային մրցույթների մանրամասները, այդ թվում՝ մասնակցության պայմանները, դիմելու կարգը և ժամկետները ներկայացված են «Դրամաշնորհներ» բաժնում:

Կոնտակտային տվյալներ

  • Էլ. հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • Հեռ.՝ +374 10 59 01 74