«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկությունների ցանկ
- Հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքներ և ծառայություններ,
- բյուջե,
- գրավոր հարցումների ձևեր և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները,
- հաստիքացուցակներ, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
- աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը,
- շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
- հասարակական միջոցառումների ծրագրերը,
- քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը,
- աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
- տնօրինվող տեղեկությունների ցանկը և և դրանց տնօրինման կարգը,
- ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը,
- սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները,
- սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները: