Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ծառայությունն այժմ հասանելի է միայն անցանց:
Աշխատում ենք առցանց տարբերակի վրա:

Ի՞նչ է տիեզերական գործունեության լիցենզիան

Տիեզերական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: 

Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է նաև տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում:

Ո՞վ կարող է դիմել

Տիեզերական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք:

Ինչպե՞ս դիմել

Ներկայացրեք.

  • լիցենզիա ստանալու մասին Հայտ
  • տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկ
  • տեղեկատվություն միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր)
  • տիեզերական գործունեության կազմակերպման ծրագիր, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն

Անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող եք հանձնել՝

Տարբերակ 1. առձեռն.

ներկայացրեք լրացված և ստորագրված փաստաթղթերը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցին (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Տարբերակ 2. էլեկտրոնային համակարգով.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Տարբերակ 3. փոստով.

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3

Ո՞րն է հետագա ընթացքը

Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից սույն կարգի համաձայն փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան կամ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մերժում է լիցենզիայի տրամադրումը: