Նպատակ
Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, որը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Նկարագիր
«Ներուժը» պետական ծրագիր է, որն իրականացվում է 2018 թվականից։
Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած վայրից այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Ծրագրի կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը և նախքան ծրագրին դիմելը կազմավորված թիմ ունենալը:
5-օրյա միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը, ինչպես նաև՝ ստանալու մինչև 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ՝ բիզնես նախաձեռնությունների իրագործման համար։
Թիրախ խումբ
Ծրագրին կարող են մասնակցել սփյուռքահայերից կազմված ստարտափ թիմեր, որոնք տարբեր բնագավառներում առաջարկում են նորարարական տեխնոլոգիական լուծումներ:
Լրացուցիչ տեղեկություններ
- «Ներուժ 1.0» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2018 թվականի դեկտեմբերի 17-21-ը՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից։ Ծրագրին մասնակցել է 71 ստարտափ 27 երկրից: Ծրագրի շրջանակներում 9 ստարտափներ արժանացել են 5-15 մլն դրամի դրամաշնորհների:
- «Ներուժ 2.0» ծրագիրն անցկացվել է 2019 թվականի դեկտեմբերի 17-21-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ծրագրին մասնակցել են 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ 17 երկրներից: Մրցանակային ֆոնդը կազմել է 80 մլն դրամ, հաղթող է ճանաչվել 6 ստարտափ:
- «Ներուժ 3.0» ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 21-25-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։
Կոնտակտային տվյալներ
- Կայք՝ www.neruzh.am
- Էլ. հասցե՝
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ - Հեռ.՝ +374 10 59 01 16, +374 10 59 01 69
Կարևոր է իմանալ
- Ծրագիրն աջակցում է սփյուռքի մասնագիտական հայրենադարձությանը՝ խթանելով տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
- «Ներուժը» պետական ծրագիր է:
- Դրամաշնորհային ֆոնդը 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: