Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ծառայությունն այժմ հասանելի է միայն անցանց:
Աշխատում ենք առցանց տարբերակի վրա:

Ի՞նչ է փոստային կապի գործունեության լիցենզիան

Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, նաև՝ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:

Ո՞վ կարող է դիմել

Լիցենզիան կարող են ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը:

Կից տրամադրվում են փոստային կապի ծառայությունների գործունեության և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ:

Ինչպե՞ս դիմել

Լրացրեք լիցենզավորման գործընթացի անհրաժեշտ փաստաթղթերի հետևյալ ձևանմուշները.

Եթե իրավաբանական անձ եք, լրացրեք N 1 ձևը, եթե անհատ ձեռնակատեր՝ N 2 ձևը:

Հայտերին կից ներկայացրեք՝

  • նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների)
  • անձնագրի պատճենը (անհատ ձեռնարկատերեր)

Լրացված ձևանմուշները կարող եք ներկայացնել երեք տարբերակով.

Տարբերակ 1e-gov.am հարթակի միջոցով.

  • ընտրեք գործունեության տեսակը և բնագավառը, դիմումն ուղղեք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • ընտրեք «իրավաբանական անձ» դաշտը
  • վավերացրեք էլեկտրոնային ստորագրությամբ (հայտը կընդունվի նաև էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում)

Տարբերակ 2. հանձնել առձեռն.

  • ներկայացրեք լրացված և ստորագրված փաստաթղթերը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցին (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)

Տարբերակ 3. ուղարկել փոստով՝

  • ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3 հասցեին

Ո՞րն է հետագա ընթացքը

Հայտերը քննարկվում են տասնօրյա ժամկետում: Որոշումը կայացնում է Լիցենզիաների տրամադրման հանձնաժողովը՝ նիստի ընթացքում:

Լիցենզավորված կազմակերպությունների ցանկ