Ի՞նչ է եկամտային հարկի 50 տոկոսի չափով պետական աջակցությունը
Աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:
Հաշվարկվում և տրամադրվում է 2024թ. հունվար և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025թ. մարտի 1-ն է:
Կարող են դիմել այն տնտեսվարող սուբյեկտները
- որոնց գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).
- որոնք ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել․
Համեմատության մեկնարկային կետը կլինի 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ գրանցված աշխատողների թիվը։
- որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
Ինչպե՞ս դիմել
Ներբեռնե՛ք և լրացրե՛ք անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները.
* Դիմումը և ուղեկցող նամակը ստորագրվում է կազմակերպության տնօրենի կողմից, եթե դրանք ստորագրում է այլ անձ, ապա պետք է դիմումին կից ուղարկել նաև լիազորագիր՝ տրված կազմակերպության տնօրենի կողմից:
Լրացված ձևանմուշներն ու պահանջվող փաստաթղթերն ուղարկեք՝
տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական
տարբերակ 2. e-request.am հարթակում.
- ընտրե՛ք «իրավաբանական անձ» դաշտը,
- դիմումն ուղղե՛ք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
- վավերացրե՛ք էլեկտրոնային ստորագրությամբ:
Իրավական տեղեկատվություն
Կարդացե՛ք
ՀՀ կառավարության 21.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշումը:
Կարևոր է իմանալ
- Նոր ընդունված աշխատողներ են հանդիսանում նրանք, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել:
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025թ. մարտի 1-ն է: