Քննարկվել են տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 13/12/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՉԺՀ առևտրի նախարարության Եվրասիական վարչության երկրորդ աստիճանի տեսուչ Ճաո Ցյույանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպումը նպատակ ուներ մեկ անգամ ևս քննարկելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները։
Չինական կողմը ներկայացրել է գործակցության ընդլայնման մի շարք կետեր, ընդգծելով հատկարես բարձր տեխնոլոգիական արտադրանքների ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությունը։
Գևորգ Մանթաշյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության շուրջ ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերեկան տեխնոլոգիաների, R&D-ի, ոլորտային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հնարավորությունները։
Կողմերը վերահաստատել են, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման մեծ պոտենցիալ կա, և պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրել այն առավել զարգացնելու ուղղությամբ։