Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ի՞նչ է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրումը

Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:

Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:

Ո՞վ կարող է դիմել

Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:

Ինչպե՞ս դիմել

Ներբեռնե՛ք և լրացրե՛ք ձևանմուշները.

Լրացված ձևանմուշները ներկայացրեք՝

տարբերակ 1. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին՝ ըստ հետևյալ քայլերի.

  • ներբեռնե՛ք դիմում-հայտերի ձևանմուշները, 
  • լրացրե՛ք և սքանավորե՛ք, 
  • վերափոխե՛ք PDF ձևաչափի,  
  • ստորագրե՛ք էլեկտրոնային եղանակով, 
  • եթե դեռ չունեք էլեկտրոնային ստորագրություն, առայժմ կարող եք ուղարկել նաև առանց էլեկտրոնային ստորագրության, 
  • ուղարկե՛ք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։էլեկտրոնային հասցեին:

 տարբերակ 2. առձեռն.

  • տպե՛ք լրացված ձևաթղթերը և ներկայացրե՛ք նախարարություն (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, նախարարության հասցեն է. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հղում քրատեզին),  
  • հետևե՛ք ընդունարանի անձնակազմի ցուցումներին:

 Հետագա քայլերը.

  • 30 օրվա ընթացքում Դուք կհրավիրվեք նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին, 
  • նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին, 
  • անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:

Իրավական տեղեկատվություն

Կարդացե՛ք