Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 7-ին ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները:

Հանդպմանը ներկա է գտնվել նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանը:

Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital Audio Broadcasting Plus) հեռարձակման ցանցի պատկանելիության մոդելները, այլ երկրների՝ թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման,  տրանսպորտային միջոցները և բնակչությանը թվային ռադիո ընդունիչներով ապահովելու ուղղությամբ վարած քաղաքականությունն ու փորձը, շուկայում հաջողությամբ ներդրված կարգավորումներն և սահմանափակումները,  արտակարգ իրավիճակներում ազդարարման համակարգի ներդրման, եթերի պաշտպանվածության՝ մասնավորապես այլ երկրներից ռադիոհաճախականությունների ներթափանցման կանխարգելման և էկոհամակարգի արագ կայացմանն ու զարգացմանը նպաստող մի շարք հարցեր:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության և հետագա քայլերի ու անելիքների վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովը, որին հրավիրված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ՝ քննարկելու Հայաստանում թվայի ռադիոյի հեռանկարներն ու տեսլականը:

Նմանատիպ գրառումներ