«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները. նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին
- Հրապարակվել է՝ 29/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։
Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականություն են դարձրել այս միջոցառումը՝ ՀՀ կառավարությանը, ԲՏԱ նախարարությանը, բոլոր կազմակերպիչներին, մենթորներին, մասնակիցներին ու կամավորներին, յուրաքանչյուրին, որոնց ջանքերը մեկտեղվել են «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կայացման շուրջ։
Անդրադառնալով մասնակից ստարտափներին՝ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ սամմիթի շրջանակում անկացված օրերը շատ կարևոր դեր կունենան նրանց հետագա գործունեությունում՝ իրենց գաղափարները թեստավորելու, փորձարկելու առումով։
«Դուք ջանում եք ստեղծել լուծումներ՝ կյանքն ավելի բարեկեցիկ ու լավը դարձնելու համար։ Այս ճամփորդությունն ընդմիշտ կմնա ձեր հիշողություններում, վստահաբար՝ օգնելով իրականացնելու ձեր ու մեր երազանքները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը, հաջողություն մաղթել բոլորին, հորդորել համատեղել ջանքերը՝ մեծ նպատակների հասնելու ճանապարհին։ Դիմելով նրանց, ովքեր այս անգամ մրցանակների չեն արժանացել՝ Գևորգ Մանթաշյանը հորդորել է չհուսահատվել, քանի որ սա շատ մեծ ու խոստումնալից ճանապարհի սկիզբն է միայն և ամեն ինչ առջևում է դեռ։
Նախարարի առաջին տեղակալը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է նաև ԲՏԱՆ ռազմավարական նոր նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը՝ կոչ անելով դիմել ծրագրին (ai.gov.am), որի հայտերը շուտով կբացվի։
Ավելի քան 200 ստարտափ թիմեր՝ աշխարհի 40 երկրներից «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ի ընթացքում ներկայացնել են իրենց նորարական գաղափարները տարբեր թեմաների շուջ՝ էներգախնայողությունից մինչև ագրոտեխնոլոգիաների զարգացում և այլն։ Սամմիթը հյուրընկալել է հայտնի փորձագետների, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների և ստարտափերների։
Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ, ստարտափների հիմնադիրներ։
Այս տարվա Սամմիթը ամենախոշորն է պատմության ընթացքում, դա իրականություն դարձավ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ։ Վերջում Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանձնել է գլխավոր մրցանակը, որն առավել շատ միավորներ հավաքածն էր։