Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցության և այն զարգացնելու հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և մաթեմատիկական կրթության կարևորությանը, հետազոտությունների և մշակումների (R&D), կիբեռանվտանգության, թվայնացման և այլ ոլորտներին, դրանց շուրջ գործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։

Նմանատիպ գրառումներ