Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է UNESCAP-ի 80-րդ նիստին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ապրիլի 22-ին Թաիլանդի Թագավորությունում՝ ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնում մասնակցում է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի («UNESCAP») ութսուներորդ նիստին։

Նիստի ընթացքում Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով, խոսել թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև կայուն զարգացման գործընթացներում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ:

Միջոցառման շրջանակներում նախարարի առաջին տեղակալը մասնակցել է նաև «Թվային նորարարությունների կիրառումը կայուն զարգացման համար Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով ընդհանուր բանավեճին։

Կայացել են նաև հարակից նիստեր «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԿԶՆ-ների իրականացման արագացման համար թվային հանրային ենթակառուցվածքներ», «Թվային նորարարությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար», «Թվային և աղետներին հակված աշխարհում վիճակագրական կարողությունների զարգացում», «Խելացի նորարարություն հանուն կայուն զարգացման. հեռանկարներ Բանգլադեշից և տարածաշրջանից», «Տեխնոլոգիաների համատեղում բնության պահպանման և կայուն զարգացման հետ» թեմաներով:

Նիստը համախմբել է Ասիայի և Խաղաղօվկիաnսյան տարածաշրջանի կառավարությունների ղեկավարներին և այլ հիմնական շահագրգիռ կողմերին՝ նպատակ ունենալով քննարկել թվային նորարարության ընդգրկուն ազդեցությունը Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Նիստը կավարտի ապրիլի 26-ին։

Նմանատիպ գրառումներ