Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագրի իրագործումը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 16-ին այցելել է պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում։

Բացի այդ, այսօր հայտարարվել է նաև «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագրի մեկնարկի մասին։

Նախարարն իր խոսքում նշել է, որ չափազանց կարևոր է թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող մասնագետների պատրաստումը։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության լավագույն օրինակներից է։ Նման ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն և ապագայում էլ ավելի մեծ աջակցության են արժանանալու Կառավարության, մասնավորապես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Նմանատիպ գրառումներ