Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ապագայի ինտերներտն արդեն հասանելի է Հայաստանում

Հայաստանը 130-րդ երկիրն է, որտեղ հասանելի են 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞  ընկերության  բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունները։

Այս կարևոր քայլը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞 ընկերության,  գործընկեր պետական  կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ, արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար իրականացված տեխնիկական և իրավական հարցերի կարգավորման արդյունքում։

Այսուհետ Հայաստանի ցանկացած կետում՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղեր, դժվարամատչելի շրջաններ ու վայրեր օրվա ցանկացած պահի հնարավոր է ունենալ հուսալի և բարձր արագությամբ ինտերնետի հասանելիություն։ 

Հայաստանն արդեն ունի թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, անկախ գտնվելու վայրից՝ կապի նոր հնարավորություններ բոլորի համար։

Հայաստանում 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի պաշտոնական կայքէջ՝ https://www.starlink.com/order?processorToken=9d67419b-2bff-4c8e-b8ff-b24a4cee2e07&step=0

Նմանատիպ գրառումներ