«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ. պետությունն այս տարի միջոցառման մեջ զգալի ներդրում կունենա
- Հրապարակվել է՝ 10/04/2025
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակիցների և հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիցչների, որոնք, Հայաստան գալով, իրենց հետ բերել են նաև տարիների փորձով ձևավորված միջազգային ստարտափ մշակույթ:
Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ սամմիթներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Նորարարական միջոցառում լինելուց բացի այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը հանդիսանալու է նաև որպես մի շարք ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ։
Մասնավորապես՝ Youth PreCOP 2025, Sevan AgriTech Summit 2025, Energy Transition and Entrepreneurship Summit 2025, Sevan EV Rally 2025, WineTech Summit @Sevan 2025, Mining & Metals Innovation Forum 2025, FinTech Summit @Sevan 2025։