ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ
- Հրապարակվել է՝ 30/04/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ներուժն ու հնարավորությունները, քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Հայաստանի տեխնոլոգիական և ներդրումային համապարփակ միջավայրի առկա վիճակը, Շվեդական տեխնոլոգիական ընկերությունների հետաքրքրվածությունը և գործընկերության հնարավոր նախադրյալները, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության տարբեր ձևաչափեր՝ ներառյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ էկոհամակարգերի փոխգործակցության խթանման, մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված փորձի փոխանակման և կրթական փոխգործակցության հնարավորությունները:
Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է նաև մի շարք հանդիպումների՝ ինչպես պետական կառույցների, այնպես էլ շվեդական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում խթանելու, Հայաստանում ներդրումներ կատարելու, փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկու երկրների միջև նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման, երկարաժամկետ փոխշահավետ փոխգործակցության ուղղություններով: