Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ավստրալիայի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման, այն զարգացնելու հնարավորությունների շուրջ։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության պատմությունը, գործառույթները, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, «Ինժեներական քաղաք» ծրագրի նշանակությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), թվայնացման, կիբեռանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներին և մի շարք այլ թեմաների։

Ջոն Գիրինգն իր հերթին նշել է, որ Ավստրալիայի տնտեսությունը հիմնված է առավելապես մասնավոր հատվածի վրա՝ հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներն են։

Դեսպանն անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության ամրապնդման ուղղությամբ։

Նմանատիպ գրառումներ