Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի տեղական այցելել է «Թումո Լաբս», ծանոթացել կենտրոնի կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է «Թումո Լաբս», որտեղ շրջայց է կատարել և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին, նախաձեռնություններին ու ընթացիկ տեխնոլոգիական նախագծերին: Նախարարի տեղակալին են ներկայացվել լաբորատորիայի տարբեր ուղղությունները, տեխնոլոգիական փորձարարական հարթակները և այն ծրագրերը, որոնց միջոցով երիտասարդները ձեռք են բերում ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ։

Այցին հաջորդել է ԲՏԱ նախարարության ներկայացուցիչների և «Թումո Լաբսի» ղեկավարության միջև կայացած երկկողմ քննարկումը։

Իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ոլորտի զարգացման վերաբերյալ տեսլականը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը այն կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են տեխնոլոգիական կրթության առաջխաղացմանը և երիտասարդների մասնագիտական կարողությունների ձևավորմանը։

«Թումո Լաբսի» ղեկավարությունն իրենց հերթին ներկայացրել են կենտրոնի առաքելությունը, զարգացման ռազմավարական մոտեցումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Քննարկման առանցքում են եղել կրթական ուղղությունների ընդլայնումը, նոր ուսումնական մոդուլների ներդրումը և նորարարական միջավայրի զարգացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, մշակել նոր համատեղ նախաձեռնություններ և ընդլայնել փոխգործակցությունը կրթական ծրագրերի իրականացման և ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

Նմանատիպ գրառումներ