Ձևավորվում է ԲՏԱ նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից ձևավորվում է հասարակական խորհուրդ, որի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ կարող են ներկայացնել`
1․ ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կապի, փոստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման, թվայնացման, հետազոտությունների և մշակումների (R&D), տիեզերական գործունեության և հարակից ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, նշված ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),
2. ֆիզիկական անձինք, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կապի, փոստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման, թվայնացման, հետազոտությունների և մշակումների (R&D), տիեզերական գործունեության և հարակից ոլորտներում առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, նշված ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
3. Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝
1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ-ի որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կապի, փոստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման, թվայնացման, հետազոտությունների և մշակումների (R&D), տիեզերական գործունեության և հարակից ոլորտներում, ունեն տվյալ ոլորտների առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի ձևավորած նշված ոլորտներին վերաբերող, աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),
2) ֆիզիկական անձինք, որոնք հաշվառված են ՀՀ-ի որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում գործունեություն բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կապի, փոստի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման, թվայնացման, հետազոտությունների և մշակումների (R&D), տիեզերական գործունեության և հարակից ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի ձևավորած նշված ոլորտին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
Հայտին կից ներկայացվում են՝
- կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն,
- կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը),
- կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին,
- կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, համապատասխան ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն),
- դիմումի ձև (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ):
Հայտերը ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը՝ ժամը 18:00-ն, publiccouncil@hti.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հարցերի դեպքում զանգել՝ 010-59-00-04:
Պատասխանատու անձ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի օգնական Մարիամ Մինասյան: