Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալը մասնակցել է «Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» թեմայով միջոցառմանը 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 13-ին  մասնակցել է «Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» թեմայով միջոցառմանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում և հատկանշական է, որ 2025թ. ՀՀ պետական բյուջեով, ինչպես նաև վերջերս ԱԺ կողմից ընդունված տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված օրենքներով՝ մեծածավալ ծրագրեր կան, որոնցով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար։  

Գևորգ Մանթաշյանը կարևորել է  աշխարհում տեղի ունեցող գործընթացներում առաջատար տեխնոլոգիաների էլ ավելի շատ շատ օգտագործումը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ կարևորագույն աշխատանքներից է Թվայնացման օրակարգի իրականացումը, որը նախարարության ամենօրյա աշխատանքների շրջանակներում է։

Ներկաներին ողջունել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցությանղեկավար Կլաս Վալդենստրոմը, RECONOMY-ի գործառնությունների ղեկավարԷլեն Թխալաշիձեն՝ ընդգծելով թվային լուծումների կարևորությունը համայնքների համաչափ զարգացման, մարդկանց կենցաղի բարելավման, տնտեսության կայուն առաջընթացի համար։

Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ։ «Ոլորտային կազմակերպությունների շահերի պաշտպանության նախաձեռնություններ. Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման փորձը» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ներկայացվել են թվայնացման առավելությունները, մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիները, պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված մի շարք թեմաներ։

«Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» թեմայով միջոցառումը, որը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, նպատակ ուներ նպաստելու զբոսաշրջության կայուն զարգացման և թվային փոխակերպման նորարարական մոտեցումների ինտեգրմանը՝ միավորելով հիմնական շահագրգիռ կողմերին և գործընկերներին՝ բացահայտելու արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023-2026թթ ժամանակահատվածում Արևելյան գործընկերության (EaP) երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող իր գործընկերների հետ համագործակցությամբ՝ կիրականացնի RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրն իրականացնում է` SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperationաջակցությամբ:

Նմանատիպ գրառումներ