Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Վինսենթ Ռոշին

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանը և Գևորգ Մելիքսեթյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում: 

Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները Կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա: 

Մեկ անգամ ևս շնորհավորելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին՝ Վինսենթ Ռոշին, վարչապետը նշել է. «Ձեր ներկայությունը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես, ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին»:

Նմանատիպ գրառումներ