The Ministry Of High Tech Industry Of The Republic Of Armenia
The Ministry Of High-Tech Industry
Of The Republic Of Armenia

Silicon Mountains 2025-ը համախմբել էր Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդներին

Հոկտեմբերի 14-ին  «Արհեստական բանականության անատոմիա» խորագրի ներքո կայացել է իններորդ ամենամյա Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը: Միջոցառումը մեկ հարթակում միավորել է Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդներին։

Գագաթնաժողովն անցկացվում է ՏՀՏ գործատուների միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը  բացման իր խոսքում նշել է, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն երկրի զարգացման և հայ երիտասարդներին ապագայի հմտություններով զինելու գործում։

Silicon Mountains 2025-ի հատուկ հյուրն էր Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, որը 2025թ.-ի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։

 Գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել են նորարարական գաղափարներ, կայացել են մասնագիտական քննարկումներ։

Համաշխարհային առաջատար դեմքերին Հայաստան բերելով՝ Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը՝ անկախ սահմաններից և տարածությունից։

Similar posts