Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ռուանդայի ՏՀՏ և նորարարությունների հարցերով նախարարին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների  և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների զարգացմանը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցությունները և ուսումնասիրելու գործնական համագործակցության մեխանիզմները, որոնք կնպաստեն երկու երկրների տեխնոլոգիական առաջընթացին և թվային կայունությանը։

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման և կայուն նորարարություն ապահովող հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։

Նմանատիպ գրառումներ