Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հասարակական խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ խորհուրդն առանցքային հարթակ է իրենց համար՝ ոլորտային քաղաքականությունների ու ռազմավարական որոշումների մշակման գործընթացում լայն մասնակցայնություն և ներառականություն ապահովելու նպատակով։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև գիտական ու տեխնոլոգիական համայնքների ակտիվ համագործակցությունը՝ նշելով, որ նախարարությունը առաջնորդվում է բաց և համագործակցային աշխատանքի սկզբունքով։ Նախարարն ընդգծել է  խորհրդի բազմազան կազմի և նիստերի թափանցիկ ձևաչափի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստերը հեռարձակվում են ուղիղ եթերով։

Նիստի ընթացքում քննարկվել են երեխաների առցանց անվտանգությանը և սինթետիկ մեդիայի մասին օրենքի նախագծին առնչվող հարցեր։

Խորհրդի անդամները ներկայացրել են հարցեր, առաջարկներ և դիտարկումներ՝ նախագծերի լավարկման նպատակով։

Նմանատիպ գրառումներ