Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ին

ՀՀ կառավարությունը կշարունակի ֆինանսական աջակցությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։ Ինչպես 2025 թ.,  նախաձեռնությունը կրկին կստանա պետական աջակցություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, որը հանդես կգա որպես համակազմակերպիչ։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին։ Այն համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ միջավայր։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Կառավարությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով հատկացրել էր 200 մլն դրամ։ 2026 թվականին ևս նախատեսվում է նույն չափով պետական ֆինանսավորում՝ ուղղված երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և տարածաշրջանային տեխնոլոգիական առաջընթացի խթանմանը։

Նմանատիպ գրառումներ