Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ինչպես է նորարար կառավարումը ձևավորում ապագան. «Government Day» Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակում

ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ հուլիսի 20-26-ն իրականացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին կանցկացվի «Government Day» միջոցառումը՝ «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» (Innovative Governance: Solutions for the future) խորագրով։

Միջոցառման նպատակն է համախմբել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային պատվիրակություններին, ճանաչված գործիչներին, ոլորտային մասնագետներին և մասնավոր հատվածի առաջնորդներին՝ խթանելով փոխճանաչելիությունը, համագործակցությունը և նոր գործընկերային հարաբերությունների ձևավորումը։

Միջոցառման բացմանը մասնակիցներին կողջունեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հիմնական ելույթով հանդես կգա ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ «Նորարարության խթանում. հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի գործարկում» թեմայով։

Հաջորդիվ կկայանա պանելային քննարկում՝ «Նորարարության խթանում պետական-մասնավոր համագործակցության միջոցով» թեմայով, որին կմասնակցեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ։

TED ոճի ելույթներով և խարույկի շուրջ զրույցներով հանդես կգան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մի շարք այլ բարձրաստիճան պետական և օտարերկրյա պաշտոնյաներ, ինչպես նաև հրավիրյալ հատուկ հյուրեր։

Օրակարգին և մանրամասներին տեղեկանալու համար անցնել հղումով.

Օրակարգ հայերեն

Օրակարգ անգլերեն

Նմանատիպ գրառումներ