Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Մասսայական ուսուցում». Լոռու և Շիրակի մարզերում մեկնարկել են տեխնոլոգիական անվճար դասընթացները

  • Հրապարակվել է՝ 23/07/2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում հուլիսի 22-ին Վանաձորի Տեխնո կենտրոնում (VTC) կայացել է Լոռու և Շիրակի մարզերում տեխնոլոգիական անվճար դասընթացների մեկնարկի պաշտոնական արարողությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել ԲՏԱՆ ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և Armenian Code Academy (ACA) հիմնադիր Նարեկ Ասլիկյանը:

Տվյալ մարզերում ծրագիրը կիրականացնի Armenian Code Academy (ACA) ընկերությունը, յուրաքանչյուր մարզում ընդգրկելով 100 մասնակից։

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ծրագրավորման հիմունքներ, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ և այլն։

Ծրագրին մասնակիցում են ինչպես բարձր դասարանների  աշակերտներ, այնպես էլ՝ ուսանողներ և ոլորտով հետաքրքրված անձինք։

Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։

Նմանատիպ գրառումներ