ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն Աբու Դաբիում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մի շարք ոլորտային հանդիպումներ է ունեցել
- Հրապարակվել է՝ 21/04/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ապրիլի 7-9-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը գտնվել է Աբու Դաբիում (ԱՄԷ) 14-րդ Համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Աբու Դաբիում կայացած Համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովի շրջանակում մասնակցել է «Manufacturing 2030–Key Trends Shaping the Industry» խորագրով պանելային քննարկմանը՝ նվիրված մինչև 2030 թվականը արդյունաբերության ապագան ձևավորող հիմնական միտումների վերլուծությանը:
Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները՝ ուղղված արդյունաբերական նորարարությունների խթանմանը, բարձր տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի, ներդրումների ներգրավմանն ու տեխնոլոգիական միջավայրի զարգացմանն, ինչպես նաև տեղական ընկերություններին աջակցմանը՝ ապահովելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։
Այցի շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտային մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը, պետության անմիջական մասնակցությունը ոլորտային զարգացման գործընթացներում:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի քննարկման նպատակով բարձրաստիճան պաշնոնյաների հետ կայացած մի շարք այլ հանդիպումների: