ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հյուրընկալել է Google ընկերության ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 28/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Հոկտեմբերի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունե է Google ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ «ԿիբեռԱմիս 2025»-ի միջոցառումների և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում։
Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններում իրականացվող նոր ծրագրերը և Կառավարության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով տեխնոլոգիական անվտանգության, թվային ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը։
Google-ի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ընկերության նախաձեռնությունները՝ առաջարկելով նոր գաղափարներ և ուղղություններ՝ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները: