Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ
- Հրապարակվել է՝ 29/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Սեպտեմբերի 29-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեծանուն կինոռեժիսորի դուստր Նարինե Մալյանը, ինչպես նաև Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանը։ Աջ հատվածում տեղ է գտել նկարահանման հրապարակից վերցված լուսանկար, իսկ կոմպոզիցիան լրացնում են «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումը (հայերեն և անգլերեն լեզուներով), ինչպես նաև ոճավորված «100» նշանագրությունը, որը խորհրդանշում է մեծանուն արվեստագետի ծննդյան հարյուրամյակը։
Այսպիսով, գեղաթերթիկը ոչ միայն հարգանքի տուրք է Հենրիկ Մալյանի հիշատակին, այլև խորհրդանշական հիշեցում նրա մշակութային ժառանգության արժեքի և հավերժ ներկայության մասին: