Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ 2026 թվականի մարտի 2-5-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2026 (Mobile World Congress Barcelona 2026)» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը սկսված է:

Նախարարությունը «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ում նախատեսում է ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել միջոցառմանը՝  ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող արտադրանքը, լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ:

Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայկական տաղավարում ունենալու են 1-2 ստարտափ ներկայացումներ (Pitching session), ինչպես նաև հնարավորություն են ունենալու օգտվել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի հանդիպման գոտիներից։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/mwc-barcelona-2025-app-form:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն՝ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 (10) 59 01 38:

Նմանատիպ գրառումներ